Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով <<Հայր և որդի Երեմյաններ>> ՍՊԸ-ի 2026թ.-ի հոկտեմբերի 13-ի հայտը, և համաձայն Քաջարան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 2025թ.-ի դեկտեմբերի 26-ի թիվ 124-Ն որոշման
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ք․ Քաջարան, Աբովյան 3 հասցեում գործող <<Հայր և որդի Երեմյաններ>> ՍՊԸ-ին հիմնական շինության ներսում տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2026 թվականի 4-րդ եռամսյակի համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Հայր և որդի Երեմյաններ>> ՍՊԸ-ին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։