Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի N 30-Լ որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություն հետևյալով՝
· «իսկ N 3, N 4, N 5 և N 6 հավելվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 1-ից» բառերը փոխարինել «իսկ N 3, N 4, N 5 և N 6 հավելվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ |