Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝
ա/ Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,04228 հա այլ հողերից / կադաստրային ծածկագիր 09-007-0041-0019/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ իր հողամասի շենքերը, շինությունները հողամասի վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար, սահմանելով տարեկան 26500 /քսանվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող բնակավայրերի նշանակության 0,01054 հա ընդհանուր օգտագործման հողերից /կադաստրային ծածկագիր 09-007-0214-0001/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ իր հողամասի շենքերը, շինությունները հողամասի վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար, սահմանելով տարեկան 643500 /վեց հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։
2․Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: |