Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգի 6-րդ բաժնի 6․1-րդ և 6․2-րդ կետերով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր և ժամ սահմանել 2024 թվականի մարտի 20-ը՝ ժամը 15:00:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |