Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 11-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերը սեփականության իրավունքով փոխանցել «Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղ» ՊՈԱԿ-ին՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
- Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|