25/06/2024թ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հավաքագրմնա, քաղաքացիների սպասարկման և կազմակերպման բաժնի պետի Մարի Հակոբյանի առաջատար մասնագետ՝ Նորար Զելյայի կողմից ԱՁ Միքայել Հակոբյանին պատկանող Քաջարան համայնքի Շահումյան փողոցի 9հասցեում գտնվող պարենային խանութում կատարված ուսումնասիրությամբ՝ հայտնաբերել են պիտանիության ժամկետներ անցած մի քանի ապրանքներ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ԱՁ Միքայել Հակոբյանը պատշաճորեն ստացել է իր օրինակը։
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`․․․/։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից աննախադեպ վերահսկողության ժամանակ չի արձանագարվել խախտումներ, միաժամանակ լսումներին ներկայացած ԱՁ Միքայել Հակոբյանն իրապես զղջացել է կատարված համար, ուստի նշված զանցանքի համար որպես պատասխանատվության միջոց անհրաժեշտ է կիրառել նախազգուշացում
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդհոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդհոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 17,1րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
|