Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 16.11.2006թ․№ 1708-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը», համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ 1․ «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ (Քաջարան քաղաքի Չարենցի 3, Չարենցի 5, Լեռնագործների 17, Խանջյան 6, Խանջյան 8 շենքեր)», 2․ «Համայնքի բնակավայրերում պուրակների, մարզահրապարակների եվ խաղահրապարակների կառուցում/վերակառուցում», 3․ «Քաջարան քաղաքի №2 սելավատարի վերականգնման և ամրացման աշխատանքներ», 4․ «Լեռնաձոր, Անդոկավան, Գեղի, Գետիշեն, Կավճուտ գյուղերի փողոցների նորոգում սալարկմամբ», 5․ «Նախադպրոցական հաստատության (մանկապարտեզի) շենքի կառուցում», 6․ «Համայնքային կենտրոնի վերանորոգում Լեռնաձոր գյուղում», 7. «Քաջարան քաղաքի Գայ, Լեռնագործներ և Խանջյան փողոցների բակային հատվածների հիմնանորոգում» ծրագրերը և 2024թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2 , № 3 № , 4№, №5,№6 և №7 հավելվածների:
2. Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով: