Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է՝. 1. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.  
ա) համայնքի Քաջարանց գյուղում  գտնվող 09-109-0025-0109, 09-109-0025-0110, 09-109-0025-0123 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համապատասխանաբար 0.58865հա, 0.02662հա և 0.29293հա հողամասերը։ 
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:  |