Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 3-րդ մասի և 34-րդ հոդվածi 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի (այսուհետ՝ Համայնք) միջև 2025 թվականի ապրիլի 8-ին կնքված Սոցիալական օբյեկտների փոխանցման մասին մտադրությունների հուշագիրը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 97-Ն որոշման N3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
· N 3 հավելվածի 1-ին կետի 10)-րդ ենթակետի երկրորդ տողից հետո ավելացնել նոր երրորդ տող՝ «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ, տեղական վճարի դրույքաչափը՝ 3000 (երեք հազար),
· N 3 հավելվածի 1-ին կետի 10)-րդ ենթակետի երրորդ տողից հետո ավելացնել նոր չորրորդ տող՝ «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ, տեղական վճարի դրույքաչափը՝ 3000 (երեք հազար),
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։ |