Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐԻ ԳՅՈԻՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապերության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2017 թվականի հունիսի 09-ի Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 34-րդ հոդվածով` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի գյուղական համայնքի  ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի Անդոկավան թաղամասում Ստելլա Հովհաննիսյանի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու  և Ստելլա Հովհաննիսյանի սեփականությունը համարելու  մասին>> N 18-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները ՝

ա/ Որոշման մեջ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի Անդոկավան թաղամասում Ստելլա Հովհաննիսյանի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու  և Ստելլա Հովհաննիսյանի սեփականությունը համարելու  մասին>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի Անդոկավան թաղամասում Ստելլա Սեդրակի Հովհաննիսյանին, Նարե Հարությունի Հարությունյանին, Նելլի Հարությունի Հարությունյանին և Ալբերտո Հարությունի Հարությունյանին պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու  և Ստելլա Սեդրակի Հովհաննիսյանի, Նարե Հարությունի Հարությունյանի, Նելլի Հարությունի Հարությունյանի և Ալբերտո Հարությունի Հարությունյանի սեփականությունը համարելու  մասին>> բառերով։

բ/ Որոշման մեջ <<0,0688 հա>> թիվը փոխարինել <<0,0668 հա>> թվով։

գ/Որոշման մեջ  <<150 քմ մակերեսով>> թիվը  և բառերը փոխարինել  <<150,8 քմ արտաքին /89,71 քմ ներքին / մակերեսով>> թվով և բառերով։

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner