Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ մասով, 63-րդ և 67-րդ հոդվածներով, Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 02-ի N 14-Ա որոշմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝
ա/ Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 72.85723 հա հողերից /որից 0,01933 հա վարելահողեր՝ 09-007-0351-0001 կադաստրային ծածկագրից, 5,7315 հա խոտհարքներ՝ 09-007-0351-0001 կադաստրային ծածկագրից, 7,1575 հա արոտներ՝ 09-007-0351-0001 կադաստրային ծածկագրից և 59,9489 հա այլ հողեր՝ 09-007-0349-0001և 09-007-0351-0001 կադաստրային ծածկագրերից/, 1 /մեկ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 54643000 / հիսունչորս միլիոն վեց հարյուր քառասուներեք հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ Քաջարան համայնք, քաղաք Քաջարան քաղաքում գտնվող գտնվող գյուղատնտեսական նշանակության 7,57096 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-007-0115-0002-ից/ 1 /մեկ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 5679000 /հինգ միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2․ Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․ Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: |