Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2026 թվականի ապրիլի 15-ի նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվության կատարման մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 125-ն որոշման №1, №2, № 3 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26–ի N 118-Լ որոշման N 7 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 07-ի N 185-Ա որոշումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 13-ի N 20-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի N 28-Լ որոշման N 3 հավելվածում փոփոխություն կատարելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։