Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքային սեփականություն համարվող, Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի 6շենքի թիվ 44 բնակարանի 1/2 բաժնեմասը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին` Քրիստինե Գեորգիի Հարությունյանին
2.Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթներիև դրանց հետ առնչվող վճարումներ իրականացնել :
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով |