Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
- Ստեղծել Քաջարան համայնքի զարգացման հիմնադրամ և հաստատել Քաջարան համայնքի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|