Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 27․1 կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով , հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 41-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 6191/ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«1.1 Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 71924963 /յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր քսանչորս հազար ինը հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, գյուղ Գեղի Փիրլու 1 հողամաս հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային նշանակության հողերից 105,292 /մեկ հարյուր հինգ ամբողջ երկուր հարյուր իննսուներկու/ հեկտար հողամաս։»
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: