Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և  43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 11032025 թվականի N 23-Ա որոշումը՝ 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել՝

ա/ ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք,  Քաջարանց գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 436,1085 հա հողերից  /որից 67,47896 հա խոտհարքներ՝ 09-109-0105-0020 կադաստրային ծածկագրից, 323,12362 հա արոտներ՝ 09-109-0105-0020 կադաստրային ծածկագրից և 45.50592 հա այլ հողեր՝ 09-109-0105-0020 կադաստրային ծածկագրից/, 2025 թվականի մարտի 01-ից մինչև 2025 սեպտեմբերի 09-ը  «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, սահմանելով ամսական 2726000 / երկու միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ վարձավճար։

2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner