Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումնը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝
ա/ Քաջարան համայնք, Անդոկավան բնակավայրում գտնվող բնակավայրերի նշանակության 1,22 հա այլ հողերից / կադաստրային ծածկագիր 09-038-0017-0001-ից/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Աժդանակ» ՍՊ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 563640 / հինգ հարյուր վաթսուներեք հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ Քաջարան համայնք, Բաբիկավան բնակավայրում գտնվող բնակավայրերի նշանակության 0,35477 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0016-0001/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Աժդանակ» ՍՊ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 328000 /երեք հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2․Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: |