Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման»մասինՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով, հաշվիառնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲ Ընկերության գրությունըևՔաջարանհամայնքիղեկավարի առաջարկությունը, ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. 2011 թվականիհոկտեմբերի 11-ինկնքված«Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 4145/ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«1.1 Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 86480460 /ութսունվեց միլիոն չորս հարյուր ութսուն հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի Ձորադաշտի թափուկավայր թաղամաս 1/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբեության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 126,6 /մեկ հարյուր քսանվեց ամբողջ վեց/ հեկտար հողամաս ընդերքի օգտագործման նպատակով։»
բ/ Պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«2․ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2041 թվականի նոյեմբերի 27-ը։»
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանհաջորդօրվանից։ |