Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ ՀայաստանիՀանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
- «Քաջարան» համատիրությանը՝ 950 000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ–Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց շենք 15, Տերյան փողոց շենք 3, Բակունցի փողոց շեենք 8, Աբովյան փողոց շենք 5 և Գայի փողոց շենք 1 հասցեների կոյուղատար խողովակների վերանորոգման համար,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|