Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 199-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հունիսի 2023 թվականի N 199-Ա

ՀԱՅԿ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43 հոդվածի պահանջներով, ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` Քաջարան համայնքի Շահումյան 8-րդ փողոցի թիվ 14 բնակարանի բնակիչ Հայկ Արթուրի Ղազարյանի  դիմումով խնդրել է, որ  վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, ունի տեղաշարժման խնդիր,  հանդիսանում է հաշմանդամ և ցանկանում է որպես պատրոն նշանակել մորը՝ Անուշ Անդրանիկի Հայրապետյանին   

որոշում եմ

1ՀԱՅԿ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ /ծնված 23/03/2023թ/ նկատմամբ սահմանել պատրոնաժ։ Պատրոն /օգնական/ նշանակել մորը՝ ԱՆՈՒՇ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ /ծնված 25/08/1982թ/։

2 ՀԱՅԿ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:

3Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից և գործում է մինչև ՀԱՅԿ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՝ իր նկատմամբ սահմանված պատրոնաժի դադարման պահանջը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner