Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, հաշվի առնելով, որ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում Վերին Հանդ թաղամասում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ ՍՆ-65, ՀՀ կադաստրի կոմիտեի 07.10.2024թ. թիվ ԱՏ-07102024-09-0958, տեղեկանքը և Արմեն Ռոմիկի Հարությունյանի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Քաջարան համայնքի Քաջարան քաղաքուն Վերին Հանդ թաղամասում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Ռոմիկի Հարությունյանի /ծնված 02.02.1970թ, ՆՔ 012968855, տրված 11.11.2021թ. 061 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.04422 հա մակերեսով հողամասի չափով:
2.Սահմանազատված 0.04422 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 54.8 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, ճանաչել օրինական և համարել նրա սեփականությունը:
3. Վերոնշյալ բնակելի տանը և սպասարկման հողամասին տրամադրել հասցե.
Սյունիքի մարզ,Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Վերին Հանդ թաղամաս, թիվ 9 բնակելի տուն: