Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Սպարտակ Գետեոնի Հարությունյանի լիազորված անձ (նոտարական ակտի կոդ՝ 609-20220725-79-6108803, նոտարական ակտի գաղտնագիր՝ 51AFTW) Կարեն Սպարտակի Հարությունյանի դիմումը՝
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող Սպարտակ Գետեոնի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի, 3-րդ փողոց, 9/2 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: