Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկության, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Լեռնաձոր , Գեղի և Նոր Աստղաբերդ գյուղերի ջրատամատակարարման համակարգերն անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն » Փակ բաժնետիրական ընկերությանը՝ նշված համակարգերի սպասարկում իրականացնելու և Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ գյուղերի ջրամատակարարումը կազմակերպելու նպատակով՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |