Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման կարգի 4-րդ կետի, հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից փողոցի նոր անվանման հայտերի հաստատման քաղվածքները /09082PQQTWJF, 090822SGBDXL, 09082MPVNHHK/ և համայնքիղեկավարիառաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
- Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 2-րդ թաղամասում 1-ին փողոցի հարող փողոցը անվանակոչել թվային կարգով՝ «2-րդ թաղամաս, 2-րդ փողոց»/Իրավիճակային հատակագիծ 1/։
- Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 2-րդ թաղամասում 1-ին փողոցի հարող փողոցից սկսվող 1-ին փողոցը անվանակոչել թվային կարգով՝ «2-րդ թաղամաս, 2-րդ փողոց, 1-ին փակուղի» /Իրավիճակային հատակագիծ 2/։
- Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 2-րդ թաղամասում 1-ին փողոցի հարող փողոցից սկսվող 2-րդ փողոցը անվանակոչել թվային կարգով՝ «2-րդ թաղամաս, 2-րդ փողոց, 2-րդ փակուղի» /Իրավիճակային հատակագիծ 3/։
- Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|