Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությանը և Քաջարան համայնքի Քաջարանց բնակավայրում գտնվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փողոց թիվ 168 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկ. 08062021-09-0053/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,41776 հա հողամասը բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 593000 /հինգ հարյուր իննսուներեք հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: