Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Անահիտ Գրիշայի Առաքելյանի դիմումը՝
1. Անահիտ Գրիշայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական N 16022022-09-0017) Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի գյուղ Լեռնաձոր գ․ Ձագիկավան 1-ին թաղամաս 39 բնակելի տունը և սպասարկման հողամասը վերահասցեավորել և տրամադրել նոր հասցե ՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 39 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: