Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 04.06.2018. N114 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,82201հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօդտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ընդերքի օգտակար հանածոների արդյունահանման համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |