Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2026 թվականի մայիսի 15-ի նիստի օրակարգը․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Լ որոշման N2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 05-Ա «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Վահան Տերյան փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքն որպես նվիրատվություն ընդունելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխության և ընդերքի տեղամասի ընդլայնման)» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26–ի N 118-Լ որոշման N 7 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|