Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 27․1 կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով , հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 43-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2011 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 5208/ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«1.1 Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 42215580 /քառասուներկու միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղ Գետափնյա թաղամաս 1 հողամաս հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբեության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 61,8 /վաթսունմեկ ամբողջ ութ/ հեկտար հողամաս։»
բ/ Պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«2․ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2041 թվականի նոյեմբերի 27-ը։»
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: