Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման Հավելված 1-ի 56-րդ կետի, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1.Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,0667 հա այլ հողամասերից /կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0348-0013, 09-007-0131-0008/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար» գործառնական նշանակությամբ,
բ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 1,48628 հա հողամասերից /որից 0,08398 հա բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասեր /կադաստրային ծածկագիր՝ 09-007-0284-0003/ և 1,4023 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողեր / կադաստրային ծածկագիր՝ 09-007-0052-0016//, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար» գործառնական նշանակությամբ,
գ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան քաղաքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացողգյուղատնտեսական նշանակության 7,57096 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր՝ 09-007-0115-0003/, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար» գործառնական նշանակությամբ,
դ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 72.85723 հա հողերից /որից 0,01933 հա վարելահողեր՝ / կադաստրային ծածկագիր՝ 09-007-0351-0031/, 5,7315 հա խոտհարքներ կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0351-0019, 09-007-0351-0020, 09-007-0351-0021, 09-007-0351-0029, 09-007-0351-0027, 09-007-0351-0018, 09-007-0351-0017, 09-007-0351-0016 և 09-007-0351-0015/, 7,1575 հա արոտներ / կադաստրային ծածկարեր՝ 09-007-0351-0026, 09-007-0351-0028 և 09-007-0351-0025/ և 59,9489 հա այլ հողեր /կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0349-0005, և 09-007-0351-0030/, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար» գործառնական նշանակությամբ։
ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.41932 հա արոտներից /կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0617-0001, 09-007-0617-0002, 09-007-0617-0005/, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար» գործառնական նշանակությամբ,
զ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 19,31883 հա հողամասերից /որից 12,02937 հա անտառային նշանակության անտառներ /կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0601-0001, 09-007-0602-0001, 09-007-0602-0005, 09-007-0602-0007, 09-007-0602-0009, 09-007-0625-0003 և 09-007-0625-0004/, 6,59313 հա գյուղատնտեսական նշանակության արոտներից /կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0601-0001, 09-007-0602-0001, 09-007-0602-0002 և 09-007-0602-0007/ և 0,69633 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողեր / կադաստրային ծածկագրեր՝ 09-007-2160-0001, 09-007-2160-0002, 09-007-02141-0001, 09-007-2141-0002 և 09-007-2139-0001//, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար» գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։