Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 24-րդ կետերով, Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,0037հա խոտհարքներից /կադաստրային ծածկագիր 09-038-0233-0005-ից/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահողի։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: