Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 601-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2024 թվականի N 601-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 16 ՄԱՐՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 115-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  33-րդ հոդվածի  3-րդ  մասի  և 34–րդ հոդվածի  դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 01․11․2024թ․N 01//07895-2024թ․
գրությունը․  որոշում եմ․

1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 06-ի N  130-Ա  որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» N 115-Ա  որոշման հավելված N 1-ի  «Պաշտոնի բնութագիրը»  բաժինը լրացնել 19-րդ կետով․                                                                                                                                                                           «կատարում է պաշտոնական հարցում  համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը ստուգելու համար՝  կրթության ոլորտի պետական լիազոր մարմին»։

 2․  Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների պատշաճ իրականացումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                        
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner