Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող բակավայրերի նշանակության 0,29 հա հողամասը /09-007-0052-0026, 09-007-0052-0002, 09-007-0052-0001 կադաստրային ծածկագրերից/ անհատույց օգտագործման իրավունքով 10 /տասը/ տարի ժամկետով տրամադրել «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» Փակ բաժնետիրական ընկերությանը, որպես բաց ավտոկայանատեղի օգտագործելու:
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |