Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով,համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի դրույթների ևհաշվի առնելով <<Կալգարի>> ՍՊԸ կողմից տրված 02/02/2026թ․ տրված գնահատության հաշվետությունները, Քաջարանհամայնքի ղեկավարիառաջարկությունը, Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզիՔաջարան համայնքիավագանինորոշում է․ 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՈՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 10 հասցեում գտնվող 09-109-0011-0028 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,081 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 390000 /երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |