Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով <<ԱՐԱՔՍՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. ԼՕՏ 1. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի, Լեռնագործների փողոցի 4/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական թիվ 27112020-09-0004/ 111.01 ք.մ. տարածքը, օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարգային գին սահմանելով 2035000 /երկու միլիոն երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 02․12․2020թ․ <<ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Քաջարան քաղաքի Լեռնագործների 4/4 հասցեում գտնվող տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին>> թիվ 58-Ա որոշումը։
3. Համայնքի ղեկավարին՝ սույնորոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|