Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը/հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09042XVYKYJN/ և հաշվիառնելով Տիգրան Զավենի Ասրյանի դիմումը՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղում գտնվող Տիգրան Զավենի Ասրյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26082026-09-0020 ) բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Բաբիկավան, 3-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: