Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.- 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող
· 2022թ.-ի արտադրության <<SHACMAN SX5188GSS8K451C>> մակնիշի, 490 CP 61 հաշվառման համարանիշի ՋՐՑԱՆ,
· 2022թ.-ի արտադրության <<TAIHONG TT804>> մակնիշի ՏՐԱԿՏՈՐ,
· 2022թ.-ի արտադրության <<YUANXING YX 10-20>> մակնիշի բազմաճախարակ ամբարձիչ մեքենա
տրանսպորտային միջոցներն անհատույց և 5/հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ին։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |