Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1․ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Բաբիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ «գյուղատնտեսական արտադրական» գործառնական նշանակությանհետևյալ հողամասերը փոխադրել բնակավայրերի նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակությամբ՝ /հավելված 1/
ա/ (09-038-0010-0001 կադաստրային ծածկագրից) 0,074 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից (հատված ԱԲ-2);
բ/ (09-038-0010-0001 կադաստրային ծածկագրից) 0,072 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից (հատված ԱԲ-3);
գ/ (09-038-0010-0001 կադաստրային ծածկագրից) 0,072 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից (հատված ԱԲ-4);
դ/ (09-038-0010-0001 կադաստրային ծածկագրից) 0,095 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից (հատված ԱԲ-5);
2․ Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: