Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-Ա որոշումը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին որոշում է. 1. Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քաջարան քաղաքի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ.
ա/ (09-007-0063-0002 կադաստրային ծածկագրից) 11.02 հեկտար արոտը (հատված ԳԱ-2);
բ/ (09-007-0035-0001 կադաստրային ծածկագրից) 0.5 հեկտար այլ հողամասը (հատված ԳԱ-3);
գ/ (09-007-0035-0003 կադաստրային ծածկագրով) 0.5 հեկտար վարելահողը (հատված ԳԱ-4);
դ/ (09-007-0035-0004 կադաստրային ծածկագրով) 0.013 հեկտար վարելահողը (հատված ԳԱ-5);
ե/ (09-007-0035-0005 կադաստրային ծածկագրով) 0.009 հեկտար վարելահողը (հատված ԳԱ-6);
զ/ (09-007-0035-0006 կադաստրային ծածկագրից) 0.022 հեկտար վարելահողը (հատված ԳԱ-7);
է/ (09-007-0035-0007 կադաստրային ծածկագրից) 0.003 հեկտար վարելահողը (հատված ԳԱ-8):
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: |