Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Գետիշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,1596 հեկտար հողամասը 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման համար հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրել, մեկնարկային գին սահմանելով տարեկան 11000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2․ Հողամասի վարձակալության պայմանագիրը կնքել՝ վարձատուին իրավունք վերապահելով գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում ըստ նպատակային նշանակության չօգտագործելու դեպքում արտադատական կարգով միակողմանի լուծելու։
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: