Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
ա) համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող 09-038-0059-0003, 09-038-0059-0004 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը;
բ) համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող 09-038-0117-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը;
գ) համայնքի Քաջարան քաղաքում գտնվող 09-007-0051-0001 կադաստրային ծածկագրից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,08886 հա հողամասը;
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |