Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲ ընկերության 06․04․2026 թվականի գրությունը ու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 118-Լ որոշման N 7 հավելվածը՝ նոր խմբագրությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |