Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետը , ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ 1325-Ն(որոշումը խմբ․ 28․12․23 N 2343- Ն) որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով 2024 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեոնագործների 4) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշումէ՝ 1. Տալ նախնական համաձայնություն «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ «գ․Բաբիկավան-Կավճուտկրթահամալիր»-ի կառուցման նախաձեռնությանը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |