Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲ ընկերության տնօրենի գրությունը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 96-Լ որոշման N2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
Եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի՝
- 23–րդ տողի հաստիքային միավոր սյունյակում «2» թիվը փոխարինել «3» թվով․
- աշխատավարձի չափը սյունյակում «680 000» թիվը փոխարինել «1 020 000» թվով
- 24-րդ տողի հաստիքային միավոր սյունյակում «3» թիվը փոխարինել «2» թվով
- աշխատավարձի չափը սյունյակում «636 000» թիվը փոխարինել «424 000» թվով
- «Ընդամենը» տողում «20 141 000» թիվը փոխարինել «20 269 000» թվով։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 96-Լ որոշման N8 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Վարչակազմ ստորաբաժանման՝
- 13-րդ տողից հետո լրացնել նոր 14-րդ տող՝ հաստիքի անվանումը «Հաշվետար», հաստիքային միավորը՝ «1», պաշտոնային և ժամային դրույքաչափը՝ «250 000 (երկու հարյուր հիսուն հազար)»,
- «Ընդամենը» տողում «16» թիվը փոխարինել «17» թվով,
2) Սանիտարական մաքրման և բարեկարգման ստորաբաժանման՝
- 14-րդ տողից հետո լրացնել նոր 15-րդ տող՝ հաստիքի անվանումը «Բակային հավաքարար», հաստիքային միավորը՝ «1», պաշտոնային և ժամային դրույքաչափը՝ «357 000 (երեք հարյուր հիսունյոթ հազար)»,
- 15-րդ տողից հետո լրացնել նոր 16-րդ տող՝ հաստիքի անվանումը «Բարեկարգման բանվոր», հաստիքային միավորը՝ «2», պաշտոնային և ժամային դրույքաչափը՝ «357 000 (երեք հարյուր հիսունյոթ հազար)»,
- «Ընդամենը» տողում «43» թիվը փոխարինել «46» թվով,
3) Պահակային ծառայության ստորաբաժանման՝
- 4-րդ տողից հետո լրացնել նոր 5-րդ տող՝ հաստիքի անվանումը «Պահակ», հաստիքային միավորը՝ «3», ժամային դրույքաչափը՝ «800 (ութ հարյուր)»,
- «Ընդամենը» տողում «12» թիվը փոխարինել «15» թվով,
3.Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի համապատասխան փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, իսկ 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|