Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՈԻՅՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման  մասին»   Հայաստանի Հանրապետության   օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին  մասի 22-րդ, 24-րդ կետերով  և  42-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ  գույքի` ըստ դրա  գտնվելու   վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու  մասին» թիվ 2387-Ն  որոշման 29-րդ կետի դ ենթակետով ՀՀ կառավարության «Նորմատիվ իրավական ակտերի»   մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով, ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան   համայնքի բնակիչ Բագրատ Սուրենի Մարտիրոսյանի  դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

    Սեփականության իրավունքով Սուրեն Մարտիրոսյանին, Ռիտա Հարությունյանին, Բագրատ Մարտիրոսյանին և Լիանա Պողոսյանին պատկանող Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղի 1-ին փողոց 5 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին  տրամադրել հասցեներ.

        ա/ բնակելի տան և 0,10796հա մակերեսով հողամասին՝

Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 1-ին թաղամաս 5 բնակելի տուն:

բ/ 0,04028 հա մակերեսով հողամասին՝

Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 1-ին թաղամաս 5/1 հողամաս:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f328ffc7-987c-4260-b14e-001917d68da1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner