Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի դրույթների և հաշվի առնելով <<Կալգարի>> ՍՊԸ կողմից տրված 22/12/2025թ․ տրված գնահատության հաշվետությունները, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՈՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 3 հասցեում գտնվող 09-109-0014-0007 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,06833 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 320000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ։
գ/ ԼՈՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 30/3 հասցեում գտնվող 09-109-0003-0012 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,20937 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1190000 /մեկ միլիոն մեկ հարյուր իննսունհազար/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |