Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 28.11.2025թ. N2/փ-382 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքիղեկավարիառաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Գեղի բնակավայրում գտնվող 1,8212 հա գյուղատնտեսական նշանակությանայլ հողատեսքը/09-026-0103-0005 կադաստրային ծածկագրից/, փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա,«բնակելի կառուցապատման» գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |