Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի , ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1667-Ն որոշման դրույթների և հաշվի առնելով «Մենեջմենթ Քոնսալթինգ» ՍՊԸ կողմից տրված 11/08/2026թ․ տրված գնահատության հաշվետությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ օտարել`
ԼՈՏ 1․ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Ա. Խանջյան փողոց 19/1 հասցեում գտնվող, Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 09-007-0058-0015) 0,05335 հա հողամասը՝ հոգեհանգստի սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 2300000/երկու միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամ։
2․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |