Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, համայնքի ավագանին որոշում է՝

1.            Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝

ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության0.25841հա /09-038-0759-0001 կադաստրային ծածկագրից /անտառներից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի՝ <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակությամբ, ձկնաբուծական արհեստական լճակներ կառուցելու նպատակով։

բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Փուխրուտ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության0.03669հա /09-038-0473-0001 կադաստրային ծածկագրից/ և 0.04615հա /09-038-0472-0001 կադաստրային ծածկագրից /անտառներից փոխադրել ջրային նշանակության հողերի՝ <<հիդրոտեխնիկական օբյեկտների>>գործառնական նշանակությամբ, ջրառի կետ կառուցելու նպատակով։

գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության0.01903հա /09-038-0059-0001 կադաստրային ծածկագրից/ և 0.03859հա /09-038-0051-0044 կադաստրային ծածկագրից/այլ հողերից փոխադրել ջրային նշանակության հողերի՝ <<հիդրոտեխնիկական օբյեկտների>>գործառնական նշանակությամբ, ջրառի կետ կառուցելու նպատակով։

դ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության0.03481հա /09-007-0348-0001 կադաստրային ծածկագրից /<<արդյունաբերական օբյեկտների>>գործառանական նշանակությամբ հողերից, գյուղատնտեսական նշանակության 0.02049հա /09-007-0033-0002 կադաստրային ծածկագրից/ արոտներից և 0.03132 հագյուղատնտեսական նշանակությանհողերից /որից 0.01271 հա /09-007-0032-0017 կադաստրային ծածկագրից/ վարելահողեր և 0.01861 հա /09-007-0032-0015 կադաստրային ծածկագրից/ այլ հողեր/ փոխադրել ջրային նշանակության հողերի՝ <<հիդրոտեխնիկական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ, ջրառի կետ կառուցելու նպատակով։

ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /վկ.27022020-09-0031/ գյուղատնտեսական նշանակության 0.05992հա /09-007-0063-0027/ կադաստրային ծածկագրով/ արոտներից փոխադրել ջրային նշանակության հողերի՝ <<հիդրոտեխնիկական օբյեկտների>>գործառնական նշանակությամբ, ջրառի կետ կառուցելու նպատակով։

զ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում գտնվող <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող/վկ. 01072014-09-0012/ Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օյեկտների նշանակության 0.3հա /09-038-0434-0002 կադաստրային ծածկագրով/ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ հողերից փոխադրել ջրային նշանակության հողերի՝ <<հիդրոտեխնիկական օբյեկտների>>գործառնական նշանակությամբ, ջրառի կետ կառուցելու նպատակով։

է/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրում գտնվող <<Աժդանակ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /վկ. 08092020-09-0031/ արդյունաբերության, ընդերքօգտգործման և այլ արտադրական օյեկտների նշանակության0.10184 հա /09-038-0022-0016 կադաստրային ծածկագրով/ <<պահեստարանների>> գործառնական նշանակությամբ հողերից փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ, պահեստը վարչական շենքի վերակառուցելու նպատակով։

1.    Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner