Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ և  62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

 

 Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024 թվականի ապրիլի 26-ի  հերթական նիստի օրակարգը

  1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսակային հաշվետվության կատարման մասին։
  2.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
  3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցն  անհատույց օգտագործման տրամադրելու մասին։  
  4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 81-Ա որոշման N2 և N8 հավելվածներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին։
  5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին: 
  6. Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից համայնքին կատարած մասհանումների ծախսման՝ Քաջարան համայնքի 2024թ ծրագրում կատարվող փոփոխությունները հաստատելու մասին։
  7. Լրացուցիչ։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կողմից ՄԱԶԾ «Դիմակայություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «DEMOCODESIGN LAB» սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթին համայնքապետարանի կողմից ներկայացված ծրագրին հավանություն տալու և համաֆինանսավորում հատկացնելու մասին։
  8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։  

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner